Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրեց. «Վերջերս ԱԺ-ի դիմաց ինչ-որ հավաք էր իրականացվում ընդդիմության կողմից հովանավորվող մի ՀԿ-ի կողմից, որի ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը բերել էր ԱԺ, ներկայացնում էր որպես թեկնածու ՄԻՊ-ի, այդ հավաքի ժամանակ հնչել են բռնության, ընդհուպ մինչեւ մահվան սպառնալիքներ, կախաղանների մասին է խոսքը, ընդ որում՝ գլխիվայր, ուզում եմ հետաքրքրվել՝ ՆԳՆ-ում կա՞ հարուցված վարույթ այս ամենի կապակցությամբ եւ ինչ գործողություններ են ձեռնարկվում»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ շուտով գլխավոր դատախազի հետ կհանդիպեն ու այդ հարցերը կուղղեն նրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































