Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛». Հրանտ Բագրատյան

Ապրիլ 04,2023 20:50 Share

«Այսքան տարի ընտրել եմ եւ երբեք իմ ընտրածը իշխանություն չի դարձել: Ում ձայն եմ տվել, խորհրդարանում մեծամասնություն չի կազմել ու նախագահ չի դարձել: Ինձ հիմա հարց են տալիս՝ պատերազմի մեջ ենք, անվտանգային ճգնաժամի, իսկ դուք ցույցեր եք անում, ցույցերն ապակայունացնո՞ղ չեն: Ցույցերն ու ազատ կամարտահայտությունը թույլ են տալիս կայունացնել իրավիճակը»,- այսօր Ազգային ժողովի մոտ կազմակերպված «Միասին»  այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ցույցի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը: Նա հորդորեց օրինակ վերցնել թուրքական միասնությունից, որովհետեւ գոյություն ունի թուրքական ուխտ: Նարինե Դիլբարյանը դիմեց ուսանողներին՝ ասելով, որ չվախենան իրենց կարծիքը հայտնել. «Ժողովրդավարությունը թանկարժեք է, բայց դրա միջոցով կարող են իշխանության գալ մարդիկ, ովքեր 5-րդ կամ 6-րդ շարասյուն են: 6-րդ շարասյունը ներքին թշնամիներն ե, 5-րդ շարասյունը՝ կոլաբորացիոնիստները եւ գործակալները»:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ իր ելույթում ասաց. «Արցախում գետինը չորանա՝ սկսելու է պատերազմ: Արցախն իր փոքր բանակով դեռ պահում է: Պատերազմի ժամանակ պետք է մենք օգնության հասնենք: Բայց մենք մի պրոբլեմ ունենք՝ ՀՀ իշխանությունները պիտի հեռանան»: Նրա խոսքով՝ «սենց պատուհաս, սենց չնթռլիկ ես դեռ չէի տեսել»:

Անդրադառնալով նախկինների թեմային՝ Բագրատյանն ասաց. «Ինձ համար Տիգրան Մեծն էլ է նախկին, Գրիգոր Լուսավորիչն էլ է նախկին, Անդրանիկն էլ է նախկին, Գեւորգ Մարզպետունին էլ է նախկին: Ինձ համար միակ նախկինը 4-րդ պրեզիդենտն էր, որ փախավ ու մի օր ինքը նստելու է: Նույն ձեւ պիտի պատասխանատվության կանչվի 5-րդը: Առաջիկա ամիսներին դուք կլսեք նրա քաջագործությունների մասին եւս»:

Նա ասաց, որ 2012-ին թոշակը 12.500 դրամից դարձավ 29 հազար, բարձրացավ 2,5 անգամ, 250% աճ է նշանակում, գներն էլ բարձրացել են 12,5 %-ով: Մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դարձել էր թոշակը 40 հազար, այն 2017-2022 թվերին դարձել է 46 հազար, գներն աճել են 24%, պարենային ապրանքների գները՝ 29%-ով, թոշակառուներն ավելի վատ են ապրել. «Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա 28 մլրդն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա…5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տեւողությունը Հայաստանում եղել է 76 տարում, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930