Այսօր Ազգային ժողովի մոտ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը բողոքի ցույց է կազմակերպել՝ իրենց ձեւակերպմամբ՝ աթոռներից հեռացնելու այսօրվա «ձախորդ» կառավարությանը:


Սրապիոնյանն ասաց, որ ցույցի մասնակիցների թիվը մեծ չէ ու իրենք սպասում էին, շատ լավ գիտակցում էին, որ չի հավաքվելու մարդկային մեծ խմբաքանակ, պարզապես սա իրազեկման ակցիա է. «Մենք ԱԺ-ին դիմել ենք, հիմա էլ ենք դիմում պարտադրանքի ոճով՝ ճանաչել Արցախի անկախությունը, որովհետեւ Արցախը անկախացել է Ադրբեջանից օրենքի տառին համապատասխան Ադրբեջանին չպատկանող տարածքներում: Պահանջում ենք գործնական քայլեր ձեռնարկել՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ, որովհետեւ դա Արցախի կյանքի ճանապարհն է: Արդեն 3 ամսից ավելի է՝ կառավարությունը, նրա ստորաբաժանումները որեւէ քայլ չեն ձեռնարկում՝ Արցախի ժողովրդին ինչ-որ ձեւով սատարելու համար: Ի վերջո, արտաքին եւ ներքին քաղաքականության բոլոր ուղղություններով ձախողված, պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի եւ իր թիմի անհապաղ հեռացումն ենք պահանջելու՝ համաժողովրդական ճնշմամբ ձեւավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն, որը պիտի լինի տեխնոկրատների կառավարություն»:
Ըստ Սրապիոնյանի, հիմա անելանելի վիճակում ենք ու միայն նվիրյալների խորհուրդը կարող է երկիրը այս փոսից հանել, եթե, իհարկե, իշխանական լծակներին տիրապետողները ամեն ինչ չանեն խաթարելու մեր պետության վերակենդանացումը, որովհետեւ երկիրն արդեն մահամերձ վիճակում է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































