Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնել Ադրբեջանին. Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 27,2023 16:39 Share

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ հաշվառված Արցախի Հանրապետությունում։

Եվ նրա միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է։
Հայաստանի և Արցախի հայրենասեր լինելու համար նրան առևանգել են ադրբեջանցիները։

Հայաստանի և Արցախի նվիրյալներին սպասվող ճակատագիրը սա է, թշնամուն պետք է՝ շարունակաբար թուլացնել մեր հայրենիքը։

Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնել Ադրբեջանին։

Այլապես սա կնշանակի, որ հայրենիք սիրելը պատժելի արարք է հայերի համար, և միջազգային հանրությունն էլ առարկություն չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930