Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանը և Քերոլայն Քոքսը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլ 08,2024 17:32

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Humanitarian Aid Relief Trust (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը, ծրագրերի համակարգող Դեյվիդ Թոմասը, կազմակերպության աջակից Դեյվիդ Ռոդսը, քաղաքական գործիչ Գևորգ Քեփենիկյանը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավման ու անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված գերակայություններին՝ նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացը։ Նախարարը խոսել է հայրենակիցներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության տեսլականի մասին՝ նշելով, որ վերջիններիս կենսապայմանների բավարարումը շարունակում է մնալ պետության ուշադրության առանցքում։

Ներկայացնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ նախարարը մանրամասնել է անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ նախատեսվող քայլերը․ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարեցներին, հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից պատվիրակվող ծառայությունների շրջանակին։ Բարոնուհին նշել է, որ HART-ը ևս պատրաստ է ներգրավվել անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացում։

Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար և պատրաստակամություն հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության զարգացման ուղղությամբ։

 ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930