Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն է կայացել Ֆրանսիայի Մըդոն քաղաքում

Ապրիլ 25,2025 19:01 Share

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մըդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մըդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա էին նաև  ֆրանսահայ կառույցների, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ծաղկեպսակներ են զետեղել Մըդոնի՝ Արարատ լեռը պատկերող հայկական հուշակոթողի առջև, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել