Այսօր Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը պատիվ է ունեցել միանալու ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) ականազերձման մասնագետներին՝ երկու նոր ականազերծման մեքենաների շահագործման վերաբերյալ վերապատրաստման դասընթացն ավարտելու կապակցությամբ նրանց հավաստագրերի հանձնման արարողությանը։
Մեքենաները Եվրոպական միությունը կենտրոնին էր փոխանցել նախորդ շաբաթ։
Մինչ այժմ նրանց աշխատանքի զգալի մասը կատարվել է ձեռքով՝ մեծ վտանգի ենթարկելով սեփական կյանքը։
Վերապատրաստման շնորհիվ Հայաստանն այժմ ունի այս սարքավորումները շահագործելու համար անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող մասնագետներ, որոնք կարող են հեռակառավարման միջոցով, անվտանգ հեռավորությունից իրականացնել ամենավտանգավոր աշխատանքներից մի քանիսը։
Եվրոպական միությունը շարունակում է հետևողականորեն աջակցել Հայաստանում ականազերծման աշխատանքներին՝ այդ թվում ստանձնելով նոր մեքենաների շահագործման սկզբնական ծախսերը, տրամադրելով պահեստամասեր և գարնանը մատակարարելով երկու շտապօգնության մեքենա։
Կարդացեք նաև
ԵՄ-ի տրամադրած այս մեքենաներն ու դրանց շահագործման համար վերապատրաստված հայ մասնագետները միասին կնպաստեն այն համայնքների բնակիչների առօրյա կյանքի անվտանգության բարձրացմանը, որոնք տարիներ շարունակ ապրել են ականների վտանգի ներքո։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն



















































