«Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին». նշված է Կրեմլի կայքում։
ՌԴ նախագահը շեշտել է. «Մեր երկրները սրբորեն հարգում են մեր հայրերի և պապերի փառահեղ սխրագործությունների և մեծ զոհողությունների հիշատակը, մարդկանց, որոնք քաջաբար ուս-ուսի կռվել են նացիստական զավթիչների դեմ և անձնուրաց աշխատել թիկունքում։
Մեր սրբազան պարտքն է պահպանել հաղթողների սերնդի պատգամները։ Հետևաբար, շատ կարևոր է անզիջում կերպով ճնշել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների և նրանց հանցակիցների կողմից կատարված վայրագությունները սպիտակեցնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ»։
Արտասահմանյան երկրների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում ՌԴ նախագահը երախտագիտության խոսքեր է հղել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և հայրենիքի պաշտպաններին՝ մաղթելով նրանց առողջություն, բարեկեցություն և երկար կյանք։
Կարդացեք նաև
Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Պուտինը կոչ է արել պահպանել ժառանգված բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ ընդհանուր պատմական ժառանգությունը մոռացվի և բարեկամ ժողովուրդների միջև անհամաձայնություն սերմանվի։