Հարցազրույց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արման Ղազարյանի հետ
-«Հայաստան» դաշինքի ընտրողները ձայն են տվել իշխանափոխության նպատակով։
– Ես, ճիշտն ասած, իմ կյանքի եւ մնացած փորձով չեմ տեսել, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է իշխանություն փոխեն, չկա նման դեպք, նայում եմ միջազգային-բան, Հայաստանի պատմությունն էլ՝ չկա մի տեղ, որ խորհրդարանական ընդդիմությունն իշխանափոխություն անի, ես նման բան չգիտեմ։
– 7 տարի առաջ Հայաստանում եղավ, բացի այդ՝ ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էր ընտրություններից հետո նման խոստում տալիս, մանդատները վերցնելը հիմնավորում էիք, որ գնում ենք խորհրդարան՝ խրամատավորվելու, իշխանություններին հեռացնելու։
Կարդացեք նաև
– Դե, իշխանությունը հեռացնելու տարբերակներից մեկն է էդ էլ, մնացածը՝ մենք իրավիճակը գնահատել եւ ըստ այդմ առաջ ենք գնում։
– Վերջին ընդհարումից հետո գուցե փորձեք իմպիչմենտի՞ գնալ։
– Ես պրագմատիկ մարդ եմ, իմպիչմենտի բոլոր իրավական հիմքերն առաջին օրվանից ես տեսնում եմ, բայց պիտի ինձ ապացուցեն քայլերի հաջորդականությունը՝ առարկայական, որ այս տեղից շարունակվելու է այս գործը, եթե սա էլ պետք է ձեւական օգտագործվի, ճիշտ չի։ Ինչ-որ մարդիկ եթե փորձում են իմ հաշվին քաղաքական դիվիդենտներ շահեն, ճիշտ չի, էլի, պետք է ռեալ նայենք։ Հա, ասենք՝ իմպիչմենտ է, բերեք՝ ստորագրենք, դա ի՞նչ է տալու մեզ։
– Բայց հենց դո՛ւք պետք է քայլերն անեք, ոչ թե ձեզ ասեն։ Մի կողմ թողնենք իշխանության ձախողումները՝ Արցախի, անվտանգության հետ կապված, վերջին օրերին խորհրդարանում ակնհայտ «բեսպրեդել» պահվածք են ցուցադրում։ Օրինակ, եթե փորձեք ձեր ընտրողներին ոտքի հանել, չե՞ք կարծում, որ կհաջողեք։
– Իրավիճակը եւ մեր ունեցած հնարավորությունները պետք է ճիշտ գնահատենք։ Եթե էդ ամեն ինչը չի ստացվում, դեմդ պատ է, ի՞նչ եք առաջարկում՝ գնամ գլխով խփեմ պատի՞ն։
– Բայց փորձե՞լ եք երբեւէ, որ ասում եք՝ չի ստացվում, հիմա չարժե՞ փորձել, թվում է՝ էլ կորցնելու բան չկա։
– Եթե ես ի սկզբանե գտնում եմ, որ մի պրոյեկտ հնարավոր չէ․․․ պահանջը կա՞, դուք տեսնո՞ւմ եք էդ հանրային պահանջը, ես չգիտեմ․․․ երեկ էդ միջադեպը եղավ, մենք 5-10 պատգամավորով կենտրոնում էինք, քանի՞ մարդ է մեզ զանգել, որ մեր կողքին են, էլ ուր մնաց իմպիչմենտ։ Ինձ զանգել են իմ թիմակիցները, ընտրողները, բայց շատ-շատ քաղաքական ուժերից, ովքեր ընդդիմություն են, զանգեն ասեն, որ, ընկերներ, մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ ձեր կողքին կանգնելու, այդ թվում՝ ձեր նշած մարդիկ, որ ասում են՝ ընդդիմությունն անելիք չունի այստեղ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում