«Կովկասյան բարոմետր» հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ հարցված բնակիչների 38,6 տոկոսն իրեն համարում է չափազանց երջանիկ եւ միայն 5 տոկոսն է իրեն համարել չափազանց դժբախտ: Իրենց կյանքից գոհ են եղել հարցվածների 36,8 տոկոսը, այդ հարցին չեզոք պատասխան են տվել հարցվածների 55,7 տոկոսը եւ միայն 7,5 տոկոսն է դժգոհ եղել կյանքից:
Այս հարցումները ՀՀ 10 մարզում եւ Երեւանում անցկացվել են 1561 քաղաքացիների շրջանում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին : Հետազոտության նախաձեռնությունը հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամինն է:
Կարդացեք նաև
Հարցված բնակիչների 7,4 տոկոսն իրենց առողջությանը վերաբերող հարցին տվել են դրական պատասխան, որ շատ առողջ են, իրենց առողջությունը միջին են գնահատել հարցվածների 54,5 տոկոսը, վատ՝ 8,4 տոկոսը եւ շատ վատ՝ 4 տոկոսը:
Ո՞ւմ հետ կնախընտրեն բիզնես անել հարցին հարցվածների 70 տոկոսից ավելին նախապատվություն է տվել ամերիկացուն, ֆրանսիացուն ու հային, իսկ 87 տոկոսից ավելին կտրուկ դեմ է եղել թուրքի ու ադրբեջանցու հետ բիզնես անելուն:
Հարցվածներին հարցեր են ուղղվել նաեւ խառը ամուսնությունների վերաբերյալ, 98 տոկոսը նախապատվություն է տվել հայը հայի հետ ամուսնություններին, 95 տոկոսից ավելին դեմ է եղել ադրբեջանցիների ու թուրքերի հետ ամուսնությանը:
Հարցվածների 40-45 տոկոսը հավանություն է տվել նաեւ ռուսների ու ֆրանսիացիների հետ ամուսնությանը:
Սեռական փոքրամասնությունների հետ բիզնես անելու վերաբերյալ հարցին, հարցված բնակչության մոտ 86 տոկոսը դեմ է եղել սեռական փոքրամասնությունների հետ բիզնես անելուն:
Իսկ թե ում չեն ցանկանան տեսնել հարեւան հարցված բնակիչների մեծամասնությունը՝ 26,6 տոկոսը, պատասխանել է թմրամոլներին, 14,5 տոկոսը՝ հանցագործներին, իսկ 13,6 տոկոսը՝ սեռական փոքրամասնություններին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ