Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երկու կարեւոր նպատակ ունեմ՝ իշխանափոխություն եւ իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից»․ Սերժ Սարգսյան

Մայիս 21,2025 18:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես հայտարարել եմ՝ ես եւ իմ թիմակիցները նպատակ չունենք իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրագրողներից մեկը հարցրել էր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ իր միջեւ հակասություննե՞րն են ավելի շատ եւ մեծ, թե՞ ցանկությունը՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանին հեռացնելու Նիկոլ Փաշինյանին․ ինչո՞ւ այս հարցի շուրջ տեւական ժամանակ ընդհանուր հայտարար չի ձեւավորվում։

«Եթե անձնապես եք ուզում՝ ես երկու կարեւոր նպատակ եմ տեսնում ինձ համար՝ իշխանափոխություն եւ իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից։ Ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ եթե վարչապետի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանի թիմից կամ հենց Ռոբերտ Քոչարյանը, ինչպե՞ս կվերաբերվեն, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ասել ենք՝ այո։ Այո։ Ով ուզում է գա»։

Հայաստանում իշխանափոխության հարցում դրսի ուժերի աջակցության մասին հարցին էլ նախագահ Սարգսյանը պատասխանեց․ «Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարեւոր է, բայց այսօր չեմ տեսնում այդ օժանդակությունը այն չափով, որ բավարար լինի։ Բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միաժամանակ կգտնվեն նաեւ տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր կսատարեն այդ շարժումը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ՀՀԿ-ի հնարավոր միավորման մասին հարցին էլ Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ առաջարկելով՝ հանգիստ թողնել Տեր-Պետրոսյանին, նա 80 տարեկան է արդեն։ Հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը քանիցս միավորման հրապարակային առաջարկներ է հնչեցրել, եթե ինքը ցանկանար՝ կմիավորվեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ 2012-ի մայիսի 8-ի շքերթը Ստեփանակերտում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031