Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը քաղաքական շպագատներ է անում, որ իշխանության մնա. Գագիկ Մինասյան

Մայիս 22,2025 18:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շպագատներ է անում, որ կարողանա մնալ իշխանության:

Մինասյանը քաղաքական շպագատ է որակում, օրինակ Փաշինյանի Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին մասնակցելը, իսկ դրանից առաջ Էստոնիա կատարած այցը: Որի ընթացքում, ըստ Մինասյանի, վարչապետը մասնակցել է կոմունիզմի ոճրագործություններին նվիրված ցուցահանդեսին:

«Սա խոսում է քաղաքական այն շպագատի մասին, որը ինքը ստիպված ընդունել է, որ կարողանա մի խնդիր լուծել: Իսկ ինքը մեկ խնդիր ունի՝ մնալ իշխանության: Որ մնա իշխանության, պետք է կարողանա բոլոր հզոր ուժերին բավարարի: Գնում է՝ հակառուսական ակցիայի է մասնակցում, հետո գալիս է Մոսկվա՝ պրոխորհրդային ակցիայի է մասնակցում, գնում է Եվրոպա, այնտեղ պրոեվրոպական ակցիայի է մասնակցում: Քաղաքական այդ շպագատի կամ կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը, տուժում են պետական շահերը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Մինասյանը:

Ըստ նրա, իր երկու հիմնական բաժնետերերը՝ Ադրբեջանն ու Թուրքիան, իրենց ծրագիրը շատ հստակ առաջ են տանում. «Հենց նրանք բերեցին այս պատուհասին Հայաստան: Վերջերս էլ ավելի լկտի են դարձել Էրդողանն ու Ալիեւը… Էրդողանը գտնում է, որ Հայաստանը պետք է դառնա Էրմենիստան: Որովհետեւ երկու հիմնական խնդիր կա, որի համար բերել էին այս պատուհասին Հայաստան: Ընդ որում՝ որ բերել էին, Ալիեւն էլ է դրա մասին ասել, որ մեծ ներդրում է ունեցել Նիկոլին այստեղ իշխանության կարգելու: Մեծ քանակի ֆինանսական միջոցներ են եկել Ադրբեջանից Հայաստան ու ծախսվել են գունավոր հեղափոխության վրա: Ակնհայտ է՝ առաջին խնդիրը Արցախի ադրբեջանականցումն էր, մնում է երկրորդ խնդիրը՝ Հայաստանի էրմենիստանացումը. խնդիր, որի մասին արդեն շատ պարզ խոսում Էրդողանը» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031