Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Հունիս 01,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30