ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության շրջանակներում «Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանի հանդիպումը Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի հետ այսօր չկայացավ:
Էդգար Ղազարյանի փոխանցմամբ, հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, որն այսօր պետք է ընդուներ քաղաքացիներին, տեղեկանալով, որ ցուցակագրվել է միայն Էդգար Ղազարյանը, նախապես նրա հետ կապ է հաստատել եւ նշելով, որ ինքն էլ առողջական որոշակի խնդիր ունի, առաջարկել է հանդիպումը մի քանի օրով հետաձգել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կկայանա առաջիկա ուրբաթ օրը, հունիսի 13-ին, ժամը 11:30-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ