Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում երեկ մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության մեկնարկային օրվա արդյունքներով եզրափակիչ մտած Հայաստանի ներկայացուցիչներ, 48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը եւ 65 կգ քաշային Ջանես Նազարյանը արժանացան արծաթե մեդալի:
Այսօր մրցագորգ մտած եւս հինգ քաշային կարգերից երկուսում 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը եւ 60 կգ քաշային Հայկ Մանուկյանը նույնպես մտել են եզրափակիչ: Ընդ որում, Հայկը գոտեմարտելու է ադրբեջանցու հետ:
Մեր Արարատ Ավետիսյանը վաղը 45 կգ քաշային կարգում պայքարելու է բրոնզի համար, իսկ Պետրոս Բաղրամյանը 92 կգ-ում դեռ պետք է հաղթահարի սփոփիչ գոտեմարտի արգելքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ