Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ. Տիգրան Աբրահամյան

Հունիս 27,2025 10:27 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ:

Կառավարիչը իր գլխավոր նպատակի իրագործման համար, տարբեր շարժառիթներով` կեղծ մեղադրանքներ, շանտաժ, ճնշում, թիրախավորում է Եկեղեցու հիմնական դերակատար հոգևորականներին, որպեսզի դրանով թուլացնի Վեհափառ Հայրապետին և վերջում ճանապարհ բացի իր` ավելի վաղ հայտարարած գործողությանը:

Իշխանությունը բազմաքայլ օպերացիա է իրականացնում, որտեղ թիրախավորվող անձինք, հատուկ ընտրված թիրախներ են` հավաքական դիմադրությունը կոտրելու և ճանապարհը «մաքրելու» տեսանկյունից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30