«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Ճանաչեք ազգի «հերոսներին»: Բաքվի ու Երևանի բանտերում շղթայված Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի մասին իմ գրառման տակ ոմն Նուրան Սինանյան տեսեք ինչ է գրել: Ի դեպ, շատ ինտենսիվ տարածում է Սփյուռքը պառակտող Զարեհ Սինանյանի գրառումները։
Հ․Գ․ Ինչպես պարզվեց, Զարեհ Սինանյանի հայրն է․․․ Դե, ի՞նչ ասեմ։
«Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ և կապ չունի ում կողմից»,- Բաքվում գտնվող հայ գերիների մասին նման մեկնաբանություն է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը՝ Նուրան Սինանյանը։