Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը վստահություն հայտնեց, որ երիտասարդներն իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն կբերեն հայրենիքին և Մայր Եկեղեցուն

Հուլիս 16,2025 18:10

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Հայաստան ծառայության» ծրագրի երիտասարդ մասնակիցներին՝ առաջնորդությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հակոբ քահանա Գևորգյանի:

Տեր Հակոբը Հայոց Հովվապետին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում երիտասարդ հայորդիները Հայաստանում մասնակցել են համայնքային կամավորական ծրագրերի, ինչպես նաև այցելել Հայաստանի տարբեր սրբավայրեր՝ զորացնելով իրենց հայրենաճանաչությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բաշխելով երիտասարդներին, գնահատեց նրանց մասնակցությունը կամավորական ծրագրերին։ Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց, որ ուխտավոր երիտասարդները ամուր են պահում իրենց կապը Եկեղեցու հետ՝ գիտակցությամբ, որ հավատարիմ մնալով ազգային արժեքներին` կարող են անխաթար պահպանել իրենց ինքնությունը:

Իր խոսքում Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երիտասարդները հոգևոր նոր լիցքերով և ներշնչանքներով կվերադառնան իրենց համայնքներ և իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն կբերեն հայրենիքին և Մայր Եկեղեցուն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031