ՌԴ-ում՝ Կամչատկայի ափին 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ, վնասվել են մի շարք շենքեր: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տվյալներով երկրաշարժից հետո ուժեղ ցունամի է դիտվել Կամչատկայի ափին և Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկում։
Ցունամիի ալիքների բարձրությունը հասել է մինչև 4 մետրի:
Տարհանման հրահանգ է տրվել Ճապոնիայի արևելյան ափի այն շրջաններին, որոնք տուժել էին 2011-ի աղետից
ՌԴ ԳԱԱ տվյալներով՝ սա տարածաշրջանում 1952թ.-ից ի վեր ամենահզոր ցնցումն է:
Կարդացեք նաև