Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերձում 2 մարդու որոշում կար՝ Բաքվի բռնապետի ու Փաշինյանի. Մետաքսե Հակոբյան

Օգոստոս 20,2025 14:50

-Փաշինյանի ուղերձը մեզ  փոխանցեց այն փաստը, ինչի մասին ինքը խոսում էր երկու մարդու որոշում էր՝ Բաքվի բռնապետ եւ Փաշինյան:  Նստել եւ որոշել են մեր իրավունքների սահմանը, մեր երազանքներն ու նպատակները,- այսօր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Բագրատ սրբազանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Արցախի հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հակոբյանը նկատեց, որ վերջին երկու տարում իրենք իրենց  բնական իրավունքների  մասին են խոսում. «Բնական իրավունք, որը այսօր միջազգային իրավունք է ու որեւէ  մեկը չի կարող դա փակել»:

Պատգամավորը Փաշինյանի ուղերձում կարմիր  թելով տեսել է  նաեւ շանտաժի լեզուն. «Որով նաեւ վախեցնում էր ժողովրդի այն հատվածին, որոնք չեն լռում, որոնք խոսում են Արցախի մասին ու մտածում Արցախ վերադառնալու մասին»:

Հակոբյանի խոսքով, Փաշինյանի կողմից ուղիղ սպառնալիք ու շանտաժ հնչեց ուղերձում, որ ով որ կխոսի, նախ կհետապնդվի, հետո վնաս կտա ՀՀ-ին. «Սա ամենամեծ սուտն ու կեղծիքն  է, քանի որ իմ բնական իրավունքի հետեւից գնալը չի կարող վնասել ՀՀ-ին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031