Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք որևէ վայրկյան չենք համակերպվում, ո՛չ պարտության, ո՛չ Արցախի կորստի, ո՛չ էլ մեր սրբազան հայրենիքի հատվածներ շատ հանգիստ հանձնելու ցանկության հետ. Արամ քահանա Միրզոյան

Օգոստոս 20,2025 18:15

-Մեր բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցները ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար։ Մենք որևէ վայրկյան չենք համակերպվում, ո՛չ պարտության, ո՛չ Արցախի կորստի հետ, ո՛չ էլ նրա հետ, որ մեր սրբազան հայրենիքի հատվածներ ուզում են շատ հանգիստ հանձնել»։

Այս մասին  այսօր՝ օգոստոսի 20-ին, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ քահանա Միրզոյանը։

Լրագրողի հարցին՝ ինչու Բագրատ Սրբազանի գործով նիստին բարձրաստիճան հոգևորականներ չեն մասնակցում ՝ իրենց ֆիզիկական ներկայությամբ նրան աջակցելու համար, և արդյոք մտավախություններ ունեն, որ դիրքորոշում արտահայտելու պարագայում իրենք էլ կկալանավորվեն, Արամ քահանա Միրզոյանը պատասխանեց.

«Բոլորն էլ միասին են, համախորհուրդ… «հոգևորական», «եկեղեցի», «վախ» բառերը չեն կարող նույն նախադասության մեջ օգտագործվել, ինչի՞ց պետք է վախենան»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031