Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք: 17,3 %-ը, ըստ GALLUP International Association-ի հարցումների, ձայնը կտար Քաղաքացիական պայմանագրին: Սամվել Կարապետյանի ստեղծած ուժի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել 13,4%-ը:
«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի 6,4%-ը, ԲՀԿ-ի օգտին՝ 3,8 %-ը, Պատիվ ունեմ/ՀՀԿ՝ 3,4%-ը, ԴՕԿ՝ 2,5%, Հանրապետություն կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ Լուսավոր Հայաստանը կարող են ակնկալել 1 % կամ մի փոքր ավելի ձայներ:
Ըստ հարցման արդյունքների՝ մյուսներին ավելի քիչ ձայներ են սպասվում:
23,9%-ն ասել է, որ ընդհանրապես չի քվեարկի, 5%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 16,3%-ը դժվարացել է պատասխանել:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ