Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփի ճանապարհը»՝ Հարավային Կովկասում նոր անվտանգության ճարտարապետությանն ուղղված նվաճում․ Թաթուլ Մանասերյան

Սեպտեմբեր 05,2025 15:18

«Թրամփի ճանապարհ» նախագիծը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը համարում է Հարավային Կովկասում նոր անվտանգության ճարտարապետությանն ուղղված նվաճում․ այս մասին նա կարծիք հայտնեց Երեւանում ընթացող «Հայաստան – ԵԱՏՄ․ միասին առաջ» համաժողովի ժամանակ։

Այս համատեքստում նա անդրադարձավ ճանապարհի բացումից Հայաստանի հնարավոր օգուտներին՝ ասելով, որ պետական ​​մարմինները պետք է կոնկրետ հաշվարկներ ներկայացնեն հանրությանը, ինչը, սակայն, դեռ չկա։

Նա կարծում է, որ հայկական կողմը կարող էր ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել ու առավելագույն արդյունքները ստանալ, ինչպես Ադրբեջանն է անում․ «Ստորագրումից 2-3 օր առաջ ադրբեջանական կողմը հասցրեց համաձայնագրեր ստորագրել ամերիկյան կողմի հետ տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներում։ Հայաստանը կարող էր հարցը բարձրացնել այն երկրի հետ, որը կարեւոր, եթե ոչ վճռորոշ դեր է խաղում ՆԱՏՕ-ում եւ բացել ճանապարհ դեպի ծով»։

Այս հարցը տնտեսագետը միանգամայն հնարավոր է համարում, քանի որ Հայաստանն ու Թուրքիան համապատասխան միջազգային պայմանագրերի կողմեր ​​են։

Իր ելույթում տնտեսագետը խոսեց ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած օգուտներից՝ հարց հնչեցնելով՝ ինչո՞ւ ձեռք բերել թշնամի՝ ի դեմս ՌԴ-ի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930