Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք Հայաստանում զբոսաշրջությունը «լավագույն ժամանակներն» է ապրում․ «Փաստերի ստուգման հարթակ»

Սեպտեմբեր 06,2025 09:30

Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181․436, հունիսին՝ 215․253, հուլիսին՝ 263․592 այցելու»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը՝ թե՛ վարչապետի նշած երեք ամիսների, թե՛ հունվար-հուլիս ժամանակահատվածի կտրվածքով։

Մայիս-հուլիս ամիսների համեմատություն

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019-2025 թթ․ մայիս-հուլիս ամիսներին զբոսաշրջային մուտքերի ամենաբարձր ցուցանիշն, իսկապես, գրանցվել է հենց 2025 թվականին՝ 660․281 այցելու։

Համեմատության համար՝

2024 թվականին գրանցվել է շուրջ 585 հզր զբոսաշրջիկ,
2023 թվականին՝ 631 հզր,
2022 թվականին՝ 435 հզր,
2021 թվականին՝ 222 հզր,
2019 թվականին՝ 503 հզր։
Այսպիսով՝ վարչապետի պնդումն այս երեք ամիսների վերաբերյալ համապատասխանում է իրականությանը։

Հունվար-հուլիս ամիսների համեմատություն

Այդուհանդերձ, FIP.am-ը փորձել է պարզել՝ արդյոք Հայաստանում զբոսաշրջությունը «լավագույն ժամանակներն» է ապրում: Ուսումնասիրել ենք 7 տարիների հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածների զբոսաշրջիկների այցելությունների դինամիկան։ Արդյունքում՝ պատկերը բոլորովին այլ է։

Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930