Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի նախագահի խորհրդականի հետ․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել հետագա համագործակցությունը

Սեպտեմբեր 08,2025 19:12

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիի արտաքին և միջազգային հարցերով խորհրդական Յան Կուբիշի հետ:

Նախագահի խորհրդականը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առիթով և կարևորել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ունենալու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը տարածաշրջանային կապուղիների ապաշրջփակման հարցի շրջանակներում ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և ընդգծել, որ դրա կյանքի կոչումը դրականորեն կազդի և նպաստի երկրների փոխկապակցվածության ընդլայնմանը:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու և ընդլայնելու հետագա համագործակցությունը:

ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930