Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Փետրվար 02,2026 12:10 Share

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը, որը ճակատագրական ու կենսական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար։

Ակնհայտ է, որ նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան պատրաստ էր հարձակվել ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին։
Խորհրդային Հայաստանի հետ սահմանին թուրքերը կենտրոնացրել էին 26 հետեւակային դիվիզիա։ Իսկ խորհրդա-թուրքական սահմանին նրանք կենտրոնացրել էին 750.000-ից մինչեւ 1 մլն հասնող զորք։

Պատմական փաստերը վկայում են, որ նախնական ծրագրով որոշված էր Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու օրերը՝ 1942-ի նոյեմբերի վերջ։ Սակայն նոյեմբերի 19-23-ին գերմանական վերմախտի գրանցած առաջին խոշոր պարտությունները հետ պահեցին Թուրքիային անցնել սահմանը։

Ամիսներ շարունակ տեւած այս հերոսամարտին մասնակցեցին նաեւ հայ ժողովրդի 30 հազար զավակներ, որոնցից 10 հազարը նահատակվեցին կատաղի մարտերում։

Ստալիգրադի հերոսամարտին հերոսական մասնակցության համար բազմաթիվ հայորդիներ արժանացան բարձր պարգեւների, իսկ նրանցից 5-ը՝ ԽՍՀՄ հերոսի կոչման։

Առանձնակի հերոսություն են դրսեւորել Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները։
Հերոսական մարտական ուղի անցնելու համար դիվիզիան վերանվանվեց 51-րդ գվարդիականի։
Խորհրդային բանակի հաղթանակը Ատալինգրադում բարձր գնահատեցին նաեւ դաշնակից պետությունները։

Մասնավորապես ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը «հիացած էր սովետական բանակի սխրանքով Ստալինգրադում», ինչպես նաեւ նշեց, որ «Ստալինգրադի հաղթանակը հանդիսացավ շրջադարձային ագրեսորի դեմ պատերազմում»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլլը նշել է. «Ստալինգրադը դարձավ արիության սիմվոլ։ Անհրաժեշտ է, որպեսզի ապագա սերունդներն իմանան եւ հիշեն Վոլգայի ափին տեղի ունեցած այս մեծ հաղթանակի մասին»։

Պապս՝ Պետրոս Ավագյանը, մասնակցել ու ծանր վիրավորվել է Ստալինգրադում։

Նա միշտ նշում էր, որ պաշտպանելով Ստալինգրադը՝ իրենք նաեւ պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։

Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728