ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ՖԲ գրառումը.
Առավոտյան մամուլը թերթելիս տեսա, որ երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին «խնդիր լուծելու» առաջարկ է արել:
Նա առաջարկել է «Զանգեզուրի միջանցքի» անունը փոխել և դնել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց»: Զավեշտալին այստեղ այն է, որ մենք արդեն տևական ժամանակ է, մերժելով Ադրբեջանի կողմից անընդհատ օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ինչպես նաև «միջանցքային» տրամաբանությունը, հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ըստ էության ընկալվել է միջազգային հանրության կողմից, ավելին՝ ԱՄՆ հետ երկկողմ հուշագիր է ստորագրվել, որով ԱՄՆ-ն աջակցություն է հայտնում այդ նախագծին: Ինչպես նաև ապաշրջափակման շրջանակներում մեր տարածքով անցնող կոմունիկացիաների մի հատվածի մասով, որտեղ ԱՄՆ-ն ներդրումներ կանի և միգուցե դրա կառավարման մեջ դերակատարում կունենա, ներմուծվել է նոր տերմին` TRIPP:
Սակայն Տեր-Պետրոսյանը, ինձ համար անհասկանալի պատճառներով, կրկին ջուր է լցնում մի տրամաբանության ջրաղացին, որը մերժվել է մեր կողմից, ինչ-որ նոր տերմիններ է հորինում, որոնք ոչ մի կերպ չեն բխում մեր շահերից: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ կարիք կար անելու դա, երբ ամեն ինչ իր հունով գնում է:
Կարդացեք նաև
Միայն մի համընկնում կարող եմ մատնանշել. նա այս առաջարկից մի քանի օր առաջ հանդիպել է ՌԴ դեսպանին և ինչպես բոլորս շատ լավ հիշում ենք Ռուսաստանն է եղել «Զանգեզուրի միջանցքի» և «Միջանցքային տրամաբանության» ամենամեծ ջատագովներից մեկը:
Արդյո՞ք նրա այս առաջարկը այդ ջատագովության շարունակությունը չէ: