Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մենինգոկոկային վարակի պատճառով մահ է արձանագրվել

Սեպտեմբեր 12,2025 22:55

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»:

Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:

Ի՞նչ է մենինգոկոկային վարակը

Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից։

Ինչպե՞ս է փոխանցվում վարակը

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց։

Ախտանշանները

– Բարձր ջերմություն

– Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում

– Սրտխառնոց, փսխում

– Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում

– Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)

Ինչպե՞ս պաշտպանվել մենինգոկոկային վարակից

Առկա է մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ.

– Պատվաստում

– Կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա։

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930