Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտեցում, որից մենք՝ որպես զարգացող երկիր, շատ բան ունենք սովորելու». «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրելում է նախադպրոցական կրթության լավագույն փորձը

Սեպտեմբեր 16,2025 17:15

«Իմ քայլը» հիմնադրամի և Չինաստանի դեսպանության ու գործընկեր կառույցների արդյունավետ համագործակցությունն արդեն շուրջ մեկ տարի է՝ տալիս է իր շոշափելի արդյունքները։ Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 4–17-ն ընկած ժամանակահատվածում «Կրթվելը նորաձև է» շարժման հինգ մասնակիցներ՝ Տաթևիկ Համբոյանը, Տաթև Չոբանյանը, Նաիրա Ալեքսանյանը, Ալլա Երեմյանը և Անի Ղուկասյանը, Չինաստանում մասնակցում են «Seminar on Kindergarten and Preschool Education Environment for Developing Countries» խորագրով երկշաբաթյա վերապատրաստման ծրագրին։

Ծրագիրն իրականացվում է Չժեցյանի Նորմալ Համալսարանի կողմից, և ներառում է ինչպես տեսական դասախոսություններ, այնպես էլ մշակութային և գործնական այցեր մի շարք քաղաքներ և հաստատություններ։

Առաջին օրերի ընթացքում մասնակիցներն այցելել են ազգային կարևորություն ունեցող կենտրոններ՝ ինչպես օրինակ Աուտիզմով երեխաների հատուկ կրթության ազգային ռեսուրսների կենտրոն, Չժեցյան նախադպրոցական կրթության ուսումնական կենտրոն և Չժեցզյան նահանգի թանգարան։ Դասախոսությունների թեմաները ընդգրկում էին՝

Կրթական քաղաքականության ձևավորում Չինաստանում,

  • Նախադպրոցական կրթության մեջ Xi Jinping-ի մշակութային մտքի կիրառումը,
  • Հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության մոդելներ,
  • Մշակութային և բնապահպանական արժեքներով ձևավորված ուսումնական միջավայրերի փորձը։

Մասնակիցներից մեկը Տաթևիկ Համբոյանը, ոգեշնչված է այցերից և կիսվում է իր տպավորություններով.

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում ենք Չինաստանում։ Մեր օրերն անցնում են հագեցած՝ թե՛ տեսական գիտելիքով, թե՛ գործնական այցերով։ Ինձ առավելապես տպավորել է այն, թե ինչպես են այստեղ խաղային մեթոդներով ձևավորում երեխաների մեջ աշխատասիրություն ու ինքնուրույնություն։ Ամեն նախադպրոցական հաստատությունում երեխաները ունենում են ընտրության ազատություն՝ մասնակցելու արհեստագործական, հողագործական, ստեղծագործական խմբակներին։ Սա մոտեցում է, որից մենք՝ որպես զարգացող երկիր, շատ բան ունենք սովորելու»։

«Իմ քայլը» հիմնադրամը՝ ի դեմս գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, շարունակում է խթանել կրթության դերն ու միջազգային փորձի փոխանակումը որպես կայուն զարգացման հիմնական գործոն։ Այս սեմինարը ևս մեկ ապացույց է այն համոզմունքի, որ կրթական ներդրումը մարդկային կապիտալի մեջ ամենակայունն ու երկարաժամկետն է։

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930