Սեպտեմբերի 15-ից մեկնարկել է ՌԴ բուհերում ՀՀ քաղաքացիների համար ՌԴ կառավարության քվոտայով անվճար սովորելու հայտերի ընդունումը: Ռուսաստանն այս տարի Հայաստանին 280 քվոտա է հատկացրել ռուսական բուհերում անվճար սովորելու համար:
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Sputnik Արմենիայի մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ 2009 թ. ընդամենը 170 անվճար տեղ էր նախատեսված Հայաստանի ներկայացուցիչների համար: Նա նաեւ փաստում է, որ հայ դիմորդների մեծամասնության համար ամենանախընտրելի կրթական հաստատությունը ՌՌ-ում Բարձրագույն տնտեսագիտական դպրոցն է, ոմանք էլ նախընտրում են РУДН (Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան) կամ Պիրոգովի համալսարանները:
«Ռոսսոտրուդնիչեստվո»- ի գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովանն ընդգծում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվոն» անցկացնում է թեկնածուների ընտրության առաջին փուլը, նաեւ դիմորդներին տեղեկատվություն է տրամադրում դիմելու կարգի, պահանջների եւ այլնի վերաբերյալ:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկի