Սեպտեմբերի 29-ին Լյուքսեմբուրգում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված ընդունելությունը։
Միջոցառմանը ներկա էին Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարությունը, տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, մշակութային և հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։
ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունները վերջին տարիներին աննախադեպ ակտիվացել են՝ հարստանալով նոր բովանդակությամբ ու փոխայցերով, խորացող քաղաքական երկխոսությամբ, փոխադարձ վստահությամբ և ոլորտային համագործակցությամբ։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատին և արտաքին գործերի նախարարությանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած կարևոր դերակատարման համար։
Կարդացեք նաև
Դեսպանը իր խոսքում անդրադարձավ նաև տարածաշրջանային գործընթացներին՝ ընդգծելով վաշինգտոնյան համաձայնությունների նշանակությունը կայուն խաղաղության հաստատման համար։ Միևնույն ժամանակ նշեց առկա հումանիտար խնդիրների անհապաղ հասցեագրման կարևորությունը՝ առաջին հերթին հայ պատանդների ազատումը՝ խաղաղության գործընթացը լիարժեք դարձնելու համար։
Դեսպանը նշեց, որ Լյուքսեմբուրգում նախատեսվող նոր Մեծ Դքսի գահակալության մեկնարկը նոր դարաշրջան է Լյուքսեմբուրգի համար, և վստահություն հայտնեց, որ այն կբերի երկրի բարեկեցության աճի և Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման։
Բելգիայում Հայաստանի դեսպանություն