Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը իր հայրենի հող ու հոգևոր ժառանգություն անքակտելի է. ԱՀ մշակույթի նախարարություն

Հոկտեմբեր 08,2025 23:40

Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը ուղիղ նշանառությամբ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Այս վայրագ գործողությունը, որն ուղղված էր ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգության դեմ, դարձավ մշակութային ցեղասպանության խորհրդանշական դրսևորում։

Հայ ժողովրդի համար հոգևոր խորքային նշանակություն ունեցող այս սրբավայրի ռմբակոծությունը միջազգային բազմաթիվ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի, կողմից արժանացավ խիստ քննադատության։ Սակայն նման դատապարտումներն ակնհայտորեն բավարար չեն եղել՝ կանխելու մշակութային արժեքների շարունակական ոչնչացումը Արցախի օկուպացված տարածքներում։

📷 Լուսանկարում պատկերված սրբապատկերը հրաշքով փրկվել է ռմբակոծությունից և այժմ պահվում է Երևանում՝ որպես ոչ միայն հավատքի, այլև դիմադրության խորհրդանիշ։

Մենք վերահաստատում ենք․

🕊️ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը իր հայրենի հող ու հոգևոր ժառանգություն անքակտելի է։

🌍 Իսկ միջազգային հանրությունը պարտավոր է գործնական քայլերով ապահովել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, կանխել դրա յուրացումը և աջակցել արդար վերադարձին։

 

Արցախի մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031