Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք կարող Ալիևին փոխել, բայց կարող ենք հեռացնել Փաշինյանին. Մարուքյան

Նոյեմբեր 04,2025 12:30

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ալիևը պնդում է, որ այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա: Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը: Նա կրկնել է իր այն միտքը, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ալիևը պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին, գիտնականներին հանձնարարել է, որ աշխատեն այդ նպատակին հասնելու ուղղությամբ:

Հարգելիներս, երբ ասում ենք, որ Հայաստանը խաղաղության համար անվտանգության ոչ մի երաշխիք կամ որևէ մեխանիզմ չի ստացել, հենց սա նկատի ունենք։

Պետք է վերջապես հասկանալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերում գոյություն չունի այսօրվա տեսքով Հայաստան։ Նրանց պատկերացմամբ՝ դրա փոխարեն լինելու է «Արևմտյան Ադրբեջան», որտեղ հայերն ընդամենը ապրելու իրավունք կունենան։

Կարևոր է արձանագրել նաև, որ ՀՀ գործող իշխանությունները համաձայն են այս սցենարի հետ։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ուղղությամբ է տանում մեր պետությունը։

Հարցն այն է՝ արդյո՞ք մեր ժողովուրդը պատրաստ է ապրել այդպիսի Հայաստանում, որը հարմարեցվում է ադրբեջանցիների վերադարձի համար։

Գիտակցո՞ւմ ենք, որ շուրջ 360 հազար ադրբեջանցի պատրաստվում է գալ և բնակություն հաստատել մեր տներում, քանի որ, ըստ նրանց պնդման, այդ տները իրենց են պատկանում։

Միևնույն ժամանակ շարունակվում է արշավը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, փոխվում է Սահմանադրությունը, ամեն տեղից հանվում են ազգային խորհրդանիշները։ Եթե կարճ ասենք՝ այսօրվա Հայաստանը հարմարեցվում է այն պայմաններին, որոնք Ալիևը դրել է Փաշինյանի առաջ։

Եկեք հեռացնենք Փաշինյանին և պահպանենք այսօրվա Հայաստանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930