Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դեկտեմբեր 08,2025 16:55

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի՝ զբոսաշրջային հարցերով տեղակալ Անուշիրվան Բանդփեյի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։

«Հայաստանը և Իրանը երկարամյա բարեկամ երկրներ են, և մեր համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, հատկապես վերջին տարիներին, ունի կայուն զարգացող դինամիկա։ Միայն 2024 թվականին Իրանից Հայաստան այցելել է շուրջ 179 հազար զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մենք արդեն արձանագրել ենք 166 հազար այց», – նշել է նախարարը։

Մտքեր են փոխանակվել նաև ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի շուրջ։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031