Factor. Շվեյցարիան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ շարունակել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու ջանքերը։ Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչությունը նաև ընդգծել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը՝ հարավկովկասյան երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։
«Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում վերջին նշանակալի դրական զարգացումները, այդ թվում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագիրը։ Շվեյցարիան կոչ է անում երկու կողմերին էլ լիովին իրականացնել համաձայնեցված միջոցառումները և շարունակել իրենց ջանքերը՝ հասնելու տևական խաղաղության, որը կօգտակար լինի իրենց ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































