Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը փորձում է փոխել Հայաստանի պետական մտածողության հիմքը». թուրքական թերթի անդրադարձը

Հունվար 09,2026 15:38

Region Monitor. Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքում հրապարակվել է թուրք սյունակագիր Մ. Ալթընոքի  հոդվածը՝ «Հայաստանը դուրս է գալիս իր պատյանից» վերնագրով:

Ըստ հոդվածի հեղինակի, տարիներ շարունակ Հայաստանը իր անվտանգությունն ու պետական մտածողությունը կառուցել է Ռուսաստանի վրա հենվելով, սակայն Ղարաբաղյան պարտությունը բացահայտեց այդ մոդելի լիակատար ձախողումը․ կախվածությունը Մոսկվայից չապահովեց ոչ անվտանգություն, ոչ էլ զարգացում։ Հեղինակը գրում է, թե ինքնության շուրջ կոշտ խոսույթը, պատմական պահանջներն ու «մշտական զոհի» նարատիվը Հայաստանը փակել են ճգնաժամային ու արտաքին կախվածության մեջ գտնվող քաղաքական ուղու վրա։

Հոդվածի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել Հայաստանի պետական մտածողության հիմքը՝ կանխելով, որ անցյալի պատմական ու գաղափարական բեռը շարունակի կառավարել երկիրը։ Չնայած Սահմանադրության նոր նախագիծ դեռ չկա, ուղղությունը հստակ է․ նվազեցնել պատմական ու գաղափարական բեռը, և խաղաղությունն ու կարգավորումը տեսնել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես քաղաքական ընտրություն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031