Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենդանի վկայություն». Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են

Հունվար 09,2026 16:33 Share

Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են՝ դառնալով մշակութային հիշողության պահպանման կենդանի վկայություն։

TUMO-ի կողմից ստեղծված Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը՝ Armenian Cultural Heritage Institute միացել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային նախաձեռնությանը և դրա շրջանակում ներկայացնելու է Արցախի մշակութային ժառանգության թվայնացման իր կարևոր ծրագիրը։

Այս նախաձեռնության շնորհիվ այցելուները կարող են վիրտուալ իրականության միջոցով կրկին «ներկա լինել» Արցախի պատմամշակութային վայրերում, վերապրել այդ տարածքների շունչը և բացահայտել դրանց պատմությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ։

Ծրագիրը ոչ միայն փաստագրում է պատմական ժառանգությունը, այլև ստեղծում է մշակութային հիշողության պահպանման նոր հարթակ՝ ապահովելով դրա հասանելիությունն ու փոխանցումը գալիք սերունդներին։

    • Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ից
    • Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Սա վկայություն է, որ մշակույթը կարող է ապրել և պահպանվել ոչ միայն ֆիզիկական, այլև թվային տարածքում՝ շարունակելով պատմել իր մասին՝ անկախ ժամանակից և տարածությունից։

ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ

Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031