Լրահոս
Օրվա լրահոսը

Փեզեշքիանն ընդգծել է, որ կառավարությունը թույլ չի տա, որ «որևէ օտարերկրացի պառակտում սերմանի ազգի մեջ»

Հունվար 11,2026 19:31

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում տեղեկացնում է

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել այդ երկրի ազգային հեռարձակողին, նշելով՝

Մեր պարտականությունն է լուծել խնդիրները և փարատել ժողովրդի մտահոգությունները։ Միևնույն ժամանակ պարտավոր ենք թույլ չտալ, որ անկարգություններ իրականացնողները խաթարեն երկրի անդորրը։ Ուստի ընտանիքներին խնդրում ենք թույլ չտալ, որ իրենց զավակները ներգրավվեն ահաբեկիչների և անկարգություններ հրահրողների խռովարար գործողությունների մեջ։

Թշնամին մեր երկիր է ներմուծել պատրաստություն անցած ահաբեկիչների, որոնք նաև հրկիզումներ և սպանություններ են կատարել։ Անկարգություններ իրականացնողները և խռովարարները բողոքող ժողովուրդը չեն․ մենք լսում ենք բողոքողների խոսքը և նրանց խնդիրները լուծելու համար գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը։

Մեր նպատակն է առկա ռեսուրսներն արդար կերպով բաշխել բոլոր իրանցիների միջև՝ անկախ նրանից, թե նրանք որ կուսակցությանը, էթնիկական կամ ռասայական խմբին են պատկանում, կամ թե որ նահանգից են, ինչ բարբառով կամ լեզվով են խոսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031