«Վարչական շրջանների՝ մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ մի քանի պատճառներով: Առաջին հերթին բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, որոնք ունեն պարտականություն՝ իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար, այդ աշխատանքաների մասին տեղեկացված լինեն… Մենք ունենք վարչական շրջաններ, որոնք բացարձակապես որեւէ վարչական տուգանք այս հոդվածով չեն գրել այս շրջանում: Դրանք 4-5-ն են, եւ դրան չկա բացատրություն… »,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դժգոհելով վարչական շրջանների ղեկավարների աշխատանքից:
Մանրամասն՝ տեսանյութում.
Ասածը տպավորիչ ներկայացնելու համար, նա տեսածը օրինակ բերեց. «Կիեւյան փողոցից երկու օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրենց շքամուտքից, էդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածի ձյունը եւ ինձ ասում է՝ ինձ սրա համար պիտի փող տաք: Այսինքն, այդ մարդը չգիտի, որ պարտավոր է դա անել: Ավագանու որոշմամբ՝ մասնավոր տնտեսվարողները, որոնք առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ եւ բիզնես, պարտավոր են ձնամաքրման աշխատանքներին մասնակցել»,-ասաց Ավինյանը:
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































