ՀՀ ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը հունվարի 29-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ:
Ողջունելով դեսպանին՝ պատգամավորները կարեւորել են Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների զարգացումը:
Անդրեա Բարբարա Բաումանը տեղեկացրել է, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել անցյալ տարվա սեպտեմբերին: Նա նշել է, որ այսօր խորհրդարանում տարբեր հանդիպումներ է ունեցել, լսել խորհրդարանականների տեսակետներն ու դիտարկումները:
Դեսպան Բաումանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման գործընթացներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու ամրապնդման ուղղված քայլերին:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով


















































