Սփյուռքն ինչո՞ւ դարձավ իներտ, դիտորդ՝ հարցին պատասխանելիս «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը փողոցում լսած մի խոսակցություն պատմեց․ երկու մարդ խոսել երրորդ՝ շատ մտերիմ մարդու մահվան մասին, ու զրուցակիցներից մեկն ասել է, որ չի գնալու։
«Երեխեքը նիկոլական են»,- իր մտադրությունը պատճառաբանել է մարդը։
Գեղամ Մանուկյանն ասում է, որ Սփյուռք-Հայրենիք պառակտվածությունը պետք է դիտարկել ներհայկական պառակտվածության համատեքստում եւ հիշում, որ նախկինում որքան էլ քաղաքական առճակատումը մեծ էր, բայց քաղաքականությունը երբեք ներընտանեկան պառակտվածության պատճառ չի դարձել։ Հիշեցնում է՝ Քեսաբի հայաթափման օրերին, Հայաստանն ապրում էր Քեսաբով եւ քեսաբահայերով, իսկ այժմ Ղամիշլիի հայաբնակ շրջաններում մարդիկ ամենօրյա սպառնալիքի տակ են ապրում, բայց ոչ ոքի հետաքրքիր չէ։ Քննարկման վարող Վահե Հովհաննիսյանն էլ հավելեց՝ եթե Արցախի շրջափակմանն ու հայաթափմանը հայաստանցիներն անտարբեր եւ անհաղորդ մնացին, ակնկալել այլ հայաբնակ շրջանների եւ հայերի նկատմամբ սրտացավություն, անհնար է։
Գեղամ Մանուկյանը նաեւ նկատեց՝ նախորդ շրջանի Հայաստան-Սփյուռք կապը հայկական «Ոսկե դարն» էր, որը բավական լուրջ արձագանքներ էր ունենում թուրքական մամուլում, վերլուծաբանները թուրքական իշխանություններին զգուշացնում էին՝ «հայկական ցունամիից»։
Կարդացեք նաև
Սփյուռքի պառակտմանն, ըստ Գեղամ Մանուկյանի, նպաստում է նաեւ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության պայքարը, հոգեւորականներին ՊԱԿ-ի գործակալներ անվանարկելը։
Իր փոխանցմամբ, Սփյուռքում այսօր ինքնագնահատման, ինքնափնտրության լուրջ գեներացիաներ կան, քանի որ 2023-ի պարտությունից հետո Սփյուռքն էլ է ճգնաժամի առջեւ կանգնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































