Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային դասակարգման փետրվար ամսվա ցուցակը։
Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանից տեղ է գտել միայն գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որն զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը։ Միացյալ Նահանգները ներկայացնող Լեւոն Արոնյանը 18-րդն է, Սամուել Սեւյանը՝ 37-րդը։
Կանանց TOP 100-ում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 42-րդն է, Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում են, համապատասխանաբար, 72-րդ եւ 77-րդ հորիզոնականները։
Կարդացեք նաև
Կարինա Համբարձումովան (Ռուսաստան) 52-րդ տեղում է, իսկ ԱՄՆ ֆեդերացիայի անդամներ Տաթեւ Աբրահամյանը եւ Աննա Սարգսյանը հանգրվանել են 62-րդ եւ 69-րդ հորիզոնականներում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































