Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատանքներ են տանում՝ բոլորի հետ կապվելով, բոլորի վրա ճնշում բանեցնելով եւ կոնկրետ բաներ են առաջարկում, կոնկրետ բաներ են ուզում»․ Զարեհ Սինանյանը՝ ռուսաստանաբնակ հայերի մասին

Մարտ 17,2026 13:10 Share

«Մեր վերջին 2-3 ամսվա աշխատանքը կոնկրետ ՌԴ-ի հետ ցույց է տալիս, որ այնտեղ պարալիզացված վիճակ է՝ համայնքային մակարդակով, որովհետեւ թեկնածու չի հանդիսանում․․․ չգիտեմ՝ ինքը կարո՞ղ է թեկնածու լինել, թե ոչ․․․կոնկրետ այսօր մի խմբավորման հետ առնչվող մի  անձնավորության հետ կապված հեղինակավոր համայնքային անձինք՝ ակտիվ, շատ ակտիվ եւ ագրեսիվ քաղաքականություն են տանում․ աշխատանքներ են տանում՝ բոլորի հետ կապվելով, բոլորի վրա ճնշում բանեցնելով եւ կոնկրետ բաներ են առաջարկում, կոնկրետ բաներ են ուզում»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ դա իր ղեկավարած գրասենյակի աշխատանքի առումով խնդիրներ է առաջացնում՝ մարդիկ վախեցած են, սպասողական վիճակում են, չեն ցանկանում շատ աչքի ընկներ։

Նա անուններ չհնչեցրեց, բայց ակնհայտորեն նկատի ուներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։

Թագուհի Ղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն էր անհանգիստ այն լուրերից, որ Սփյուռքում բնակվող եւ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց փորձում են օգտագործել Հայաստանի դեմ, ինչի մասին նաեւ Արտաքին հետախուզական ծառայությունն էր ահազանգել։ Հետաքրքրվեց՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը ի՞նչ հնարավորություններ ունի մարդկանց հետ շփվելու եւ իրավիճակը կառավարելու առումով։

Զարեհ Սինանյանը ներկայացնում էր իր ղեկավարած կառույցի 2025 թվականի բյուջեի կատարողականը։

Զարեհ Սինանյանը նկատեց՝ ՌԴ-ն յուրահատուկ երկիր է եւ եթե ինչ-որ մեկը նման աշխատանք է տանում այդ երկրում, նշանակում է՝ իրեն թույլատրել են։ Հավելեց՝ իր ղեկավարած կառույցի ռեակտիվ ազդեցությունները նման գործընթացների վրա սահմանափակ են։ Միաժամանակ հայտարարեց՝ եթե երիտասարդական ֆորում են անում եւ 800 երիտասարդից 350-ը ՌԴ-ից են, իրենք համարում են, որ աշխատանքն արված է։ Չի ասում, որ նրանք կոնկրետ քվեարկություն կկատարեն, բայց կարծում է, որ նրանց վրա ներազդելու հնարավորությունները սպառված են։

Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ Սփյուռքի երիտասարդներին հորդորեց՝ եթե նման հակաօրինական եւ հակապետական փաստեր կունենան՝ իրեն փոխանցեն։

Թագուհի Ղազարյանը հետաքրքրվեց նաեւ այդ գործընթացներում Հայ առաքելական եկեղեցիների ներգրավվածության մասին։ Հեգնեց․ «Ճի՞շտ է, որ մայիս-հունիս ամիսներին մեծ հայրենադարձություն է տեղի ունենալու․ Ձեր կատարողականի վրա դրական կազդի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031