Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդն ասել է՝ ինչու է հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ «Ժողովուրդ»

Մարտ 18,2026 11:22 Share

ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։

Մասնավորապես, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, դյուրավառ շիշը նետած քաղաքացի Րաֆֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք է տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, և, իր համոզմամբ, հասարակության մեջ առկա է անտարբերություն և լռություն այդ հարցի շուրջ։

Իր բացատրությամբ՝ այդ քայլը կատարել է՝ «ինքնազոհության գնալով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը. բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հատկանշական է նաև, որ շշերը նետելուց հետո Րաֆֆի Մանդալյանը չի փորձել փախչել դեպքի վայրից։ Նա կանգնել է փողոցում և սպասել իրավապահներին։

Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունների մասին՝ հարց ուղղելով ներկաներին. «Հայրենիքը վտանգի տակ է, մի՞թե դուք չեք անհանգստանում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031