Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հասարակության մեջ օրեցօր ավելի է խորանում կախվածությունը՝ թե՛ թմրանյութերից, թե՛ օնլայն խաղերից. Մանե Թանդիլյան

Մարտ 18,2026 14:01 Share

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեր հասարակության մեջ օրեցօր ավելի է խորանում կախվածությունը՝ թե՛ թմրանյութերից, թե՛ օնլայն խաղերից։ Սրա համար նույնիսկ վիճակագրություն պետք չէ․ անզեն աչքով էլ ակնհայտ է՝ մենք որպես հասարակություն աստիճանաբար հիվանդանում ենք։

Ամենացավալին այն է, որ այսքան ահազանգերի ու կոչերի ֆոնին խնդրի դեմն առնելու համար կոչված իշխանությունները շարունակում են սահմանափակվել կիսաքայլերով կամ լռությամբ։ Մինչդեռ խնդիրը վաղուց դուրս է եկել «անձնական ընտրության» շրջանակից և դարձել լայնամասշտաբ սոցիալական վտանգ։

Պետությունը չի ապահովում արդյունավետ վերահսկողություն, չի սահմանափակում վտանգավոր միջավայրերը և չի իրականացնում իրական կանխարգելիչ քաղաքականություն՝ այդպիսով ստեղծելով այն պայմանները, որտեղ կախվածությունը դառնում է օրինաչափ, իսկ քաղաքացին՝ զոհ։

Տարածված չարիքը հարվածում է առանց խտրականության՝ կրթությանը, առողջապահությանը, անվտանգությանը։ Մենք կորցնում ենք կենտրոնացած աշակերտ և ուսանող, առողջ քաղաքացի, կայուն ընտանիք։ Փոխարենը ստանում ենք խոցելի, կախվածության մեջ հայտնված սերունդ։
Իսկ գլոբալ պատկերից բացի, խնդիրը նաև խիստ անհատական կողմ ունի, որտեղ պատկերը շատ ավելի ծանր է։ Թմրանյութերն ու խաղամոլությունը քանդում են ընտանիքներ, կործանում մարդկային ճակատագրեր, երբեմն էլ դառնում անդառնալի, ողբերգական քայլերի պատճառ։

Իշխանությունները, պատկան մարմինները ոչ միայն չեն կանխում այս աղետը, այլ իրենց վարած քաղաքականությամբ կամ ավելի շուտ՝ այդ ուղղությամբ չմշակված քաղաքականությամբ ուղղակիորեն նպաստում են դրա խորացմանը։

Եվ այս իրականության մեջ անձը ոչ միայն պայքարում է կախվածության դեմ, այլ նաև մնում է անպաշտպան մի համակարգի առաջ, որտեղ ինքը որպես քաղաքացի անտեսված է։

Այս չարիքների դեմ պայքարում չկա ու չի կարող լինել կոմպրոմիս․ ցանկացած հետաձգում կամ անտեսում նշանակում է խորացող աղետ և նոր խեղված ճակատագրեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031