Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց էլի տեղ կա կատարելագործվելու որպես բռնապետ, ջանք գործադրիր, որ բռնապետականացողների եռյակում լինես. Արմեն Աշոտյան

Մարտ 18,2026 14:58 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Թեպետ օրվա քաղաքական լրահոսը շարունակում է հիմնականում սեւեռված մնալ ընթացիկ իրադարձությունների կամ փիար-դրսեւորումների վրա, ես կշարունակեմ ջանքեր գործադրել առկա խնդիրների ավելի խորքային օրակարգերի ուղղությամբ։

Եւ այսպես, երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում։

Հիմա նա լռում է, որովհետեւ անգամ բարենպաստ գեոպոլիտիկ քամիների դեպքում հնարավոր չէ թաքցնել երկրի շարունակվող բռնապետացումը։

Եվ դրա հերթական դրսեւորումներից էր Արմինե Օհանյանի հանդեպ զավեշտալի քաղաքական հետապնդումը։

Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները (տնային կալանքների կիրառում բանտայինների փոխարեն եւ այլ «թեթեւացումներ») , բայց նա, մեկ է, զուգահեռ «քթերն է քաշում» նոր քաղաքական հետապնդումները ադրենալինը։

Վերադառնամ զեկույցին։ Արդեն ասել եմ, որ, օրինակ, «լիբերալ ժողովրդավարության ցուցիչով» մեկ տարվա ընթացքում Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով՝ 76-ից դեպի 86-րդ։

Իսկ հիմա նայեք կցված սլայդին, ըստ որի ժողովրդավարության անկման ուժգնությամբ Հայաստանը 6-րդն է աշխարհում։

Նիկոլ, շնորհավորում եմ։

Բայց էլի տեղ կա կատարելագործվելու որպես բռնապետ, ջանք գործադրիր, որ բռնապետականացողների եռյակում լինես։

Դու կարող ես։ Մնում է մենք թույլ չտանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031