Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանալով, որ գործը հեռանկար չունի՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից. փաստաբան

Մարտ 18,2026 16:16 Share

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը

24 ժամ էլ չանցավ Բագրատ Սրբազանի դեմ իրավական արշավանքի մասին նախորդ գրառումիցս, ինչ զարմանալի զուգադիպությամբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց, որով փորձում է վերակենդանացնել մի գործ, որի մասին դեռևս խոսելու ցանկություն չունեի։

Այսպես, ուրեմն Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։

2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։

2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ. պետությունից հողատարծքը օտարվել էր երրորդ անձին, և վերադարձնել այդ գույքը պետությանը։ Բագրատ Սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։

Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մեկ սխալ ապացույց էր ներկայացնում, մեկ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո՝ դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։

2025թ. դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։

Այդուհանդերձ հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են)՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից։

Սրբազանը դեռ տեղյակ էլ չի այս նոր հայցադիմումից, ու նույնիսկ չեմ էլ խորհրդակցում այս ամենը հանրայնացնելու համար, որովհետև թաքցնելու ոչինչ չի եղել, չկա ու չի էլ կարող լինել։ Նավուրում իր գործը մարդկանց հետ ու մարդկանց համար է եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031