Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդին մտքեր են փոխանակել Հայաստանի և Օմանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների հաստատման, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ

Մարտ 18,2026 19:30 Share

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի ներդրումային մարմնի նախագահ Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդիի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Օմանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության զարգացման պատրաստակամությունը, ինչն իր ազդեցությունը կունենա նաև ներդրումների խթանման ուղղությամբ նպաստավոր փոխգործակցության ձևավորման վրա։

Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների՝ ներդրումների խրախուսման ուղղությամբ աշխատող կառույցների, ՀՀ կողմից՝ «Էնթերփրայզ Արմենիայի», առևտրի պալատների, գործարար շրջանակների միջև ուղիղ կապի հաստատման կարևորությունը, ինչպես նաև Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության դերը՝ կոնկրետ հնարավորությունների ուսումնասիրման գործում։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, գործարարության խթանմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։

Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդին մտքեր են փոխանակել մարդկանց միջև շփումների, Հայաստանի և Օմանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների հաստատման, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031