Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի կոմիտեի ղեկավարի բանկային հաշիվներում միջոցները բավականին զգալի են, այն դեպքում, երբ կանխիկ գումար չի հայտարարագրվել. «Ժողովուրդ»

Մարտ 19,2026 10:52 Share

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզել, որ պաշտոնյան հայտարարագրել է մի քանի միավոր անշարժ գույք, բանկային զգալի միջոցներ, ինչպես նաև վարկային պարտավորություններ։

Ըստ հայտարարագրի՝ Թովմասյանը ունի ընդհանուր առմամբ 4 միավոր անշարժ գույք՝ դրանցից երեքը բազմամյա տնկիներ են Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում, իսկ մեկը՝ Երևանում գտնվող անհատական բնակելի տուն։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև պաշտոնյայի ֆինանսական տվյալները և պարզեց, որ նա չունի կանխիկ դրամ, սակայն ունի տարբեր բանկային հաշիվներում կուտակված միջոցներ։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ պաշտոնյայի բանկային հաշիվներում առկա միջոցները բավականին զգալի են, այն դեպքում, երբ կանխիկ գումար չի հայտարարագրվել։ Միևնույն ժամանակ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ Թովմասյանի վարկային պարտավորությունը՝ 16,5 մլն դրամ, գերազանցում է նրա տարեկան եկամուտը, ինչը հարցեր է առաջացնում ֆինանսական բեռի և դրա սպասարկման վերաբերյալ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031