Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյանց. «Եթե այժմ «Արցախ» բառի արտաբերումը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020 թվականին անդադար գրգռել է թշնամուն». «Հրապարակ»

Մարտ 19,2026 10:56 Share

«Հրապարակի» զրուցակիցը կինոռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր Դավիթ Սահակյանցն է:

– Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի խոսույթը, որ «Արցախ» եզրույթն ինքնին պատերազմի կոչ է եւ վտանգավոր է, նա անգամ ասաց, որ Արցախի մասին խոսելը նշանակում է երկրում երկու արտաքին քաղաքականություն վարել, ինչը սխալ է եւ սադրիչ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այն հայտարարությունը, որ Արցախի անունն արտաբերելը նշանակում է պատերազմի կոչ, եւս մեկ անգամ փաստում է, որ իր լոգիկայով 44-օրյա պատերազմը եղել է իր սադրանքի արդյունքում, երբ նա բղավեց` Արցախը Հայաստան է, եւ վերջ: Եթե այժմ «Արցախ» բառի արտաբերումը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020 թվականին անդադար գրգռել է թշնամուն եւ հենց ինքն է պատասխանատու 5 հազար եւ ավելի զոհերի կյանքի համար: Նորից վերադառնում ենք այն կարծիքին, որ բոլոր աղետների պատճառն այս մարդն է, եւ մեր ունեցած բոլոր մարդկային եւ տարածքային կորուստների պատասխանատուն ու մեղավորը բացառապես ինքն է: Նա պետք է պատասխանատվության ենթարկվի, օրեցօր նոր կարմիր գծեր է հատում: Այս իշխանությունը սեւ փիառը դարձրել է փրկօղակ, որն իրեն թույլ կտա մնալ ջրի երեսին, որպեսզի հավաքեն այն ձայները, որոնք այս ընտրություններին իրենցը չեն լինելու: Նրանք, համենայնդեպս, այդպես են կարծում, բայց մեր հանրությունն այս անգամ պետք է ավելի զգոն լինի եւ գիտակցի, որ եթե սրանք վերարտադրվեն, շարունակական են լինելու այն բոլոր լկտիությունները, որոնց ականատեսն ենք այսօր:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031